Քաղաքական

10.12.2015 12:29

Արամ Հարությունյան. «Սերժ Սարգսյանը վերարտադրվելու այլ ճանապարհ չուներ»

Արամ Հարությունյան. «Սերժ Սարգսյանը վերարտադրվելու այլ ճանապարհ չուներ»

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով դեկտեմբերի 6–ի սահմանադրական հանրաքվեին՝ նշել է, որ Հայաստանի տխուր էջերից մեկը փակվեց։

–Այն իր հետքը կթողնի մեր երկրի պատմության մեջ։ 21-րդ դարում՝ օրը ցերեկով, մեր ժողովրդի հանդեպ ցեղասպանություն է իրականացվում: Սերժ Սարգսյանը վերարտադրվելու այլ ճանապարհ չուներ՝ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելուց բացի: ՀՀԿ-ում երկրորդ մարդ չկա, միայն կա մեկ մարդ՝ Սերժ Սարգսյան, և նա քաղաքականությունից կհեռանա ոտքերն առաջ,– նշել է Ա.Հարությունյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ չի ցանկանում՝ Հայաստանում նոր թեհլերյաններ կամ նաիրիհունանյաններ հայտնվեն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։