Կիմ Չեն Ընը հայտարարել է ջրածնային ռումբի ստեղծման մասին (տեսանյութ)
Հյուսիսային Կորեան ոչ միայն ատոմային, այլև ջրածնային ռումբ ունի։ Այս մասին, «Վեստիի» փոխանցմամբ, հայտարարել է այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը։
Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը տեղեկատվություն է տարածել, համաձայն որի՝ երկրի ԶՈւ ստորաբաժանումներ տեսչական այցերի ժամանակ Կիմ Չեն Ընը հայտնել է՝ Հյուսիսային Կորեան արդեն հզոր միջուկային գերտերություն է, որն ունակ է միջուկային ու ջրածնային սեփական ռումբերը կիրառել իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար։
«Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ ԿԺԴՀ–ն արդեն երեք անգամ փորձարկել է ատոմային սպառազինությունը։
Նշվում է, որ Յոնբենում՝ հյուսիսկորեական գլխավոր միջակային օբյեկտում, ստեղծվել են «թեժ խցիկներ», որոնք կարող են օգտագործվել իզոտոպների բաժանման և տրիտիումի ստեղծման համար, որն անհրաժեշտ է զենքի թերմոմիջուկային մասին։
Ուսումնասիրելով հյուսիսկորեական օբյեկտների արբանյակային տվյալները՝ Ջոն Հոփքինսի անվան ամերիկա–կորեական ինստիտուտի փորձագետները եզրակացրել են, որ ԿԺԴՀ–ն ավարտում է «Սոխե» տիեզերական թռիչքների կայանի արդիականացման աշխատանքները։ Դա հնարավորություն կտա արդեն 2016–ին այնտեղից հրթիռներ արձակել։

7or.am