Արցախում մեկնարկում է դաշտային փաստահավաք առաքելությունը
Այսօր մեկնարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դաշտային փաստահավաք առաքելությունը Լեռնային Ղարաբաղին հարող 7 շրջաններում։
Տասն օր շարունակ միջնորդները' ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչների ուղեկցությամբ, կծանոթանան ու կգնահատեն տեղում ստեղծված մարդասիրական իրավիճակը։
Ավելի վաղ համանախագահները այցելել են տարածաշրջան եւ այդ նախաձեռնության շուրջ հանդիպումներ անցկացրել Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ։
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյեն, Ռոբերտ Բրադտկեն և Իգոր Պոպովը ինչպես նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում սեպտեմբերի 23-ին առանձին հանդիպումներ էին ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ և երկու նախարարներին էլ տեղեկացրել վերոնշյալ առաքելության մասին։
Նմանօրինակ առաքելությամբ միջնորդները հանդես են գալիս առաջին անգամ՝ 2005 թվականից ի վեր։

7or.am