Քաղաքական

10.12.2015 11:08

Դաշնակցականը պատմում է, թե ինչպես է կեղծվել հանրաքվեն 4/32 ընտրատեղամասում (տեսանյութ)

Դաշնակցականը պատմում է, թե ինչպես է կեղծվել հանրաքվեն 4/32 ընտրատեղամասում (տեսանյութ)

Իվան Արդհալջյանը Երևանում՝ Այգեձոր թաղամասի ընտրատեղամասերից մեկում, եղել է ՀՅԴ վստահված անձը և քվեարկությունից հետո հաշվարկի ընթացքում արձանագրել է, թե ինչպես է գողացվել ընտրողների 404 «ոչ» քվե: Այս մասին հայտնում է «civilnet.am»–ը։

Արդհալջյանը, որը դեկտեմբերի 6-ի առավոտյան քվեարկել էր «այո», որպես քաղաքացի իր ցասումն է արտահայտում, թե ինչպես կարելի է կեղծել մարդկանց քվեները: Հանրաքվեից հետո նա ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ «Այո, բայց ո՛չ» վերտառությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։