Աշխարհ

10.12.2015 09:55


Օբաման դեռ հավանություն չի տվել Իրաքում ուղղաթիռներ օգտագործելուն

Օբաման դեռ հավանություն չի տվել Իրաքում ուղղաթիռներ օգտագործելուն

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեռ չի որոշել՝ արժե՞ արդյոք հավանություն տալ Իրաքում ԻՊ զինյալների դեմ ուղղաթիռներ օգտագործելուն։ Այս մասին, «Reuters»–ի փոխանցմամբ, հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեսթը։

Վերջինը նշել է, որ Օբաման չի ստորագրել համապատասխան փաստաթղթերը, քանի որ նախ Իրաքի վարչապետը պետք է նման խնդրանքով դիմի ԱՄՆ–ին։

Ավելի վաղ էլ ԱՄՆ ՊՆ ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարել էր, որ Ամերիկան պատրաստ է Իրաքին խորհրդականներ ու ռազմական ուղղաթիռներ տրամադրել Ռամադի քաղաքն ԻՊ գրոհայիններից ազատագրելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը