Լրահոս

10.12.2015 08:35


ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի Է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Շիրակի մարզի «Ղոչ» կոչվող հատվածին, Վայք-Սարավան-«Զանգեր», Ապարան-Նիգավան, Ապարան-Ալագյազ, Գորիս-Սիսիան, Կապան-Գորիս (31-րդ կմ) ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՃՇՇ-ի աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Այս խորագրի վերջին նյութերը