Աշխարհ

09.12.2015 18:14


Ֆլորիդայում ալիգատորը սպանել է ոստիկանությունից լճում թաքնված տղամարդուն

Ֆլորիդայում ալիգատորը սպանել է ոստիկանությունից լճում թաքնված տղամարդուն

Ամերիկյան Ֆլորիդա նահանգում կողոպտիչը, փորձելով լճում թաքնվել ոստիկանությունից, ալիգատորի հարձակման զոհ է դարձել։ Այս մասին գրում է «Գազետան»՝ «Reuters»–ին հղումով։

Երիտասարդ Մեթյու Րիգգինսը փախել է ոստիկանությունից և ցատկել լիճը։

«Այդ գիշեր մենք այդպես էլ չբռնեցինք կասկածյալներին։ Ավելի ուշ Րիգգինսի ընտանիքը հաղորդեց, որ նա տուն չի վերադարձել։ 10 օր անց տղամարդու մարմինը գտան լճի երեսին։ Նրան հսկում էր կատաղած մի ալիգատոր»,–հաղորդել է շերիֆ Թոդ Գուդեարը։

Ոստիկանապետը հավելել է՝ ամենայն հավանականությամբ, երիտասարդը փորձել է այդկերպ թաքնվել ոստիկաններից։

«Դա վատ գաղափար չէր՝ հաշվի առնելով, որ ոստիկանների հետ շներ կան»,–ասել է Գուդեարը։

Ավելի ուշ հերձումը պարզել է՝ Րիգգինսը խեղդվել է ալիգատորի հարձակման հետևանքով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը