«New Times» ամսագրին տված հարցազրույցում Յուրի Լուժկովը հայտնել է իր պաշտոնանկության պատճառը և նրանց անունները, ում ձեռնտու էր դա։
Ինչպես հաղորդու մէ «Эхо Москвы» ռադիոկայանը, «New Times» ամսագրը միակն է, որին Լուժկովը համաձայնել է հարցազրույց տալ իր պաշտոնանկությունից հետո։
Հարցազրույցը, իրոք, տպավորիչ է ստացվել։ Այն տևել է մոտ երեք ժամ և զբաղեցրել 12 էջ՝ ամսագրի մեկ հինգերորդը։ «New Times» ամսագրի գլխավոր խմբագրի հետ զրույցում Լուժկովը հիմնականում խոսել է իր պաշտոնանկության պատճառների և այն մարդկանց մասին, ում, իր կարծիքով, դա ձեռնտու էր։ Տեղի ունեցածը նախկին քաղաքապետը բնութագրում է որպես նախընտրական քարոզարշավի սկիզբ, որի ժամանակ «Մոսկվան պետք է քվեարկի այնպես, ինչպես ցանկանում է բարձր ղեկավարությունը»։
Լուժկովը նորից բավական կոպիտ է արտահայտվել «Единая Россия» կուսակցության մասին, նրան անվանել է աղախին, որին հաճախ սխալ հանձնարարականներ են տալիս։
Քաղաքականությունից նախկին քաղաքապետը չի հեռանա և մտադիր է շարժում ստեղծել։ Նա ցանկանում է ապավինել կենսաթոշակառուներին և մտավորականությանը։ Լուժկովը ամսագրին հավաստիացրել է, որ ինքն իր պաշտոնանկությունը չի վիճարկելու դատարանում, քանի որ չի հավատում, թե Գերագույն դատարանն այնպիսի որոշում կկայացնի, որը կհակասի նախագահի հրամանագրին։
Լուժկովը պատճառաբանել է իր պաշտոնանկությունը