20 տարեկան Լուսինեն միայնակ հաղթել էր մարդկանց ձայները կեղծելու տասնքանի տարվա փորձ ունեցող ոհմակախմբին
Մետաքսի տեղամասերից մեկում առավոտյան ID քարտերով քվեարկող խումբ էին բերել և ուրիշի փոխարեն քվեարկություն կազմակերպել: Լուսինեն, ով Կոնգրեսի վստահված անձն էր այստեղ, նկատել էր, որ ID-կանայք ուրիշի փոխարեն են քվեարկում, և փորձել էր կանխել կեղծիքը: Այդ պահից սկսած՝ 20-ամյա այդ աղջնակը դարձել էր հանրապետական խուժանի թիրախը: Տարբեր կուսակցությունների անունից ներկայացած, բայց իրականում մեկ թիմ՝ կիսակրիմինալ տղամարդկանց, լաչառ կանանց ու թաղի լակոտների, հարձակվել էր միայնակ աղջկա վրա և ուղղակի տեղում կհոշոտեր, եթե հանձնաժողովի կոնգրեսական անդամը չկարողանար զսպել այդ ոհմակին: Ցերեկը մտա այդ տեղամաս, Լուսինեին չէի ճանաչում, բայց մի քանի վայրկյանը բավական էր պատկերացում կազմելու՝ ինչ է կատարվում այստեղ, ինչպես է այս փխրուն աղջիկը անձնազոհաբար պայքարում կազմակերպված բանդայի դեմ: Ես գնացի այլ տեղամասեր, բայց Լուսինեն խրվել էր կեղծարար ավազակախմբի կոկորդին, և սրանք բոլոր հնարավոր ձևերով փորձում էին ազատվել չենթարկվող ու չկաշառվող աղջկանից: Ժամը 6-ին վերադարձա այս տեղամաս. դրսում խումբ էր սպասում, որ երկրորդ անգամ մտնի ID քարտերով քվեարկության, սպասում էին Լուսինեի չեզոքացմանը, պարզ ասել էին՝ կա՛մ դուրս կգաս, կա՛մ ուժով կհանենք: Լուսինեն տեղում էր և չէր պատրաստվում ոչ մի տեղ գնալ, նույնիսկ առաջարկեցի ուրիշ վստահված անձով փոխարինել, հրաժարվեց: Որոշեցի մնալ Լուսինեի կողքին. ես ուզում էի սեփական աչքերով տեսնել սկզբունքային ու նվիրյալ աղջկա հաղթանակը կրիմինալ կեղտի նկատմամբ: Հանձնաժողովականների նյարդերը տեղի տվեցին, ընկան հիստերիայի մեջ, փորձում էին տեղի ոստիկանների միջոցով մեզ դուրս հանել, հանձնաժողովի նախագահը մե՛կ հիստերիկ բռնկումների մեջ էր ընկնում, մե՛կ թաքուն անհետանում էր, բայց այդ ամենն արդեն անօգուտ էր. մենք հաղթեցինք ձայների կրկնակի առավելությամբ: Մի քիչ առաջվա հոխորտացող հիստերիկների ձայնն էլ չէր լսվում. դպրոցի մյուս 3 տեղամասերում հաջողացրել էին կեղծել, իսկ իրենք չէին կարողացել, որովհետև 20 տարեկան մի աղջիկ թույլ չէր տվել: 20 տարեկան Լուսինեն, ով առաջին անգամ էր մասնակցում ընտրական պրոցեսին, միայնակ հաղթել էր մարդկանց ձայները կեղծելու տասնքանի տարվա փորձ ունեցող իրենց ոհմակախմբին: Իսկ դուք ասում եք՝ Հայաստանն ապագա չունի, իսկ դուք ասում եք՝ մենք պարտվել ենք... Հայաստանի ապագան Լուսինեն է, Լուսինեի լույսն այնքան ուժեղ է, որ ոչ մի ընտակեղծարար խավարում չի կարողանա իր սև գործը անել և Հայաստանը զրկել ապագայից...
20 տարեկան Լուսինեն միայնակ հաղթել էր մարդկանց ձայները կեղծելու տասնքանի տարվա փորձ ունեցող ոհմակախմբին
Մետաքսի տեղամասերից մեկում առավոտյան ID քարտերով քվեարկող խումբ էին բերել և ուրիշի փոխարեն քվեարկություն կազմակերպել: Լուսինեն, ով Կոնգրեսի վստահված անձն էր այստեղ, նկատել էր, որ ID-կանայք ուրիշի փոխարեն են քվեարկում, և փորձել էր կանխել կեղծիքը: Այդ պահից սկսած՝ 20-ամյա այդ աղջնակը դարձել էր հանրապետական խուժանի թիրախը: Տարբեր կուսակցությունների անունից ներկայացած, բայց իրականում մեկ թիմ՝ կիսակրիմինալ տղամարդկանց, լաչառ կանանց ու թաղի լակոտների, հարձակվել էր միայնակ աղջկա վրա և ուղղակի տեղում կհոշոտեր, եթե հանձնաժողովի կոնգրեսական անդամը չկարողանար զսպել այդ ոհմակին: Ցերեկը մտա այդ տեղամաս, Լուսինեին չէի ճանաչում, բայց մի քանի վայրկյանը բավական էր պատկերացում կազմելու՝ ինչ է կատարվում այստեղ, ինչպես է այս փխրուն աղջիկը անձնազոհաբար պայքարում կազմակերպված բանդայի դեմ: Ես գնացի այլ տեղամասեր, բայց Լուսինեն խրվել էր կեղծարար ավազակախմբի կոկորդին, և սրանք բոլոր հնարավոր ձևերով փորձում էին ազատվել չենթարկվող ու չկաշառվող աղջկանից: Ժամը 6-ին վերադարձա այս տեղամաս. դրսում խումբ էր սպասում, որ երկրորդ անգամ մտնի ID քարտերով քվեարկության, սպասում էին Լուսինեի չեզոքացմանը, պարզ ասել էին՝ կա՛մ դուրս կգաս, կա՛մ ուժով կհանենք: Լուսինեն տեղում էր և չէր պատրաստվում ոչ մի տեղ գնալ, նույնիսկ առաջարկեցի ուրիշ վստահված անձով փոխարինել, հրաժարվեց: Որոշեցի մնալ Լուսինեի կողքին. ես ուզում էի սեփական աչքերով տեսնել սկզբունքային ու նվիրյալ աղջկա հաղթանակը կրիմինալ կեղտի նկատմամբ: Հանձնաժողովականների նյարդերը տեղի տվեցին, ընկան հիստերիայի մեջ, փորձում էին տեղի ոստիկանների միջոցով մեզ դուրս հանել, հանձնաժողովի նախագահը մե՛կ հիստերիկ բռնկումների մեջ էր ընկնում, մե՛կ թաքուն անհետանում էր, բայց այդ ամենն արդեն անօգուտ էր. մենք հաղթեցինք ձայների կրկնակի առավելությամբ: Մի քիչ առաջվա հոխորտացող հիստերիկների ձայնն էլ չէր լսվում. դպրոցի մյուս 3 տեղամասերում հաջողացրել էին կեղծել, իսկ իրենք չէին կարողացել, որովհետև 20 տարեկան մի աղջիկ թույլ չէր տվել: 20 տարեկան Լուսինեն, ով առաջին անգամ էր մասնակցում ընտրական պրոցեսին, միայնակ հաղթել էր մարդկանց ձայները կեղծելու տասնքանի տարվա փորձ ունեցող իրենց ոհմակախմբին:
Իսկ դուք ասում եք՝ Հայաստանն ապագա չունի, իսկ դուք ասում եք՝ մենք պարտվել ենք... Հայաստանի ապագան Լուսինեն է, Լուսինեի լույսն այնքան ուժեղ է, որ ոչ մի ընտակեղծարար խավարում չի կարողանա իր սև գործը անել և Հայաստանը զրկել ապագայից...
Դավիթ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից