Կարծիք

09.12.2015 14:16


Հանրաքվեն դեռ չի ավարտվել. այժմ հետընտրական փուլ է

Հանրաքվեն դեռ չի ավարտվել. այժմ հետընտրական փուլ է
Հարգելի՛ քաղաքացիներ, մի հիշեցում.
Սահմանադրության փոփոխությունները դեռ չեն ընդունվել, հանրաքվեն դեռ չի ավարտվել. այժմ հետընտրական փուլ է, և դեռ մեծ հարց է, թե ինչ կլինի, բայց ամեն ինչ մեզանից յուրաքանչյուրից է կախված, ուստի ոչ մի հուսահատության առիթ չկա, և պետք է ուժերը լարել ու գործը մինչև վերջ անել:
Եվս երկու օր պետք է դիտարկել վերահաշվարկները, այնուհետև վիճարկել արդյունքները և դա անել ակտիվ վստահված անձանց, դիտորդների ու լրագրողների մասնակցությամբ՝ ճնշելով ընտրակեղծարարների հանձնաժողովներին: Խնդրում եմ վստահված անձանց, դիտորդներին ու լրագրողներին արդեն այսօր, վաղը և մյուս օրը՝ 9-ին, 10-ին, 11-ին՝ առավոտյան 9:00-ից, հերթապահել թիվ 2, 4, 7, 8, 14 ընտրատարածքային հանձնաժողովներում՝ վերահաշվարկների գործընթացը վերահսկելու և քվեարկողների ստորագրած ցուցակներից քաղվածքներ կատարելու համար. անհրաժեշտ է բոլորի մասնակցությունը։ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ «ՔԱՂԱՔԱՑԻ ԴԻՏՈՐԴ» նախաձեռնության գրասենյակ՝ (+374 10) 569589, 569689:
Արդեն իսկ կատարված վերահաշվարկների արդյունքում բացահայտվել են վնասված փաթեթներ և պարկեր, ինչպես նաև ընտրողների ստորագրած ցուցակների անհամապատասխանություններ հայտարարված թվերին ... ամեն ինչ կախված է ձեզանից:
Տիգրան Եգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը