Տնտեսական

09.12.2015 14:00


«Գազպրոմն» ու Իրանը քննարկում են Հայաստանին գազ մատակարարելու փոխանակման գործողությունները

«Գազպրոմն» ու Իրանը քննարկում են Հայաստանին գազ մատակարարելու փոխանակման գործողությունները

«ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ ընկերությունն Իրանի հետ քննարկում է Հայաստանին գազ մատակարարելու փոխանակման գործողությունները։ Այս մասին Միլլերն ասել է Լյուքսեմբուրգում Վրաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Կախաբեր Կալաձեի հետ հանդիպումից հետո։

Ի պատասխան հարցին՝ Վրաստանի տարածքը որպես գազամատակարարման տարանցիկ ճանապարհ օգտագործելու հարցի շրջանակներում խոսե՞լ են արդյոք Իրանից Հայաստան գազամատակարարման թեմայով՝ Միլլերն ասել է.

«Այո, այդ թեման քննարկվել է, և մենք այս պահին իրանցի մեր գործընկերների հետ քննարկում ենք փոխանակման գործողությունների հարցը»։

Նշենք, որ «Գազպրոմն» ու Վրաստանը նախօրեին քննարկել են ռուսական գազը Վրաստանի տարանցիկ ճանապարհով անցկացնելու հարցը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը