Լրահոս

24.11.2009 13:53


Մխիթար Մնացականյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Մխիթար Մնացականյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Նախագահ Սերժ Սարգսյանի նոյեմբերի 23-ի հրամանագրով Գևորգ Պետրոսյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից:

Նախագահի մամուլի գրասենյակից տեղեկացնում են, որ մեկ այլ հրամանագրով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Մխիթար Մնացականյանը:

Մ. Մնացականյանը ծնվել է 1950թ. հունիսի 16-ին Սևան քաղաքում: 1972թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, 1984թ.' ՍՍՀՄ ՆԳՆ ղեկավար աշխատողների բարձրագույն դպրոցը:
Աշխատել է Սևանի շրջանային հիվանդանոցում' որպես վիրաբույժ, Ապարան-Արագած միջշրջանային դատաբժշկական փորձագետ է եղել, ՆԳՆ համակարգում' հիվանդանոցի պետ, Կարմիր Խաչի Միջազգային Վերականգնողական կենտրոնում' ադմինիստրատիվ տնօրեն, ապա նաև գլխավոր տնօրեն: 2001թ.-ին ընտրվել է Հայկական Կարմիր Խաչ ընկերության նախագահ:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով' «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

2007 դեկտեմբերից ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է:

Բժշկական գիտությունների թեկնածու է, Եվրոպական համալսարանի Մոսկովյան ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր, Եվրոպական համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, ՌԴ բժշկատեխնիկական ակադեմիայի իսկական անդամ, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի անդամ, Հայաստանում ՄԻԱՎ-ՁԻԱՀ, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ տարվող պայքարի միջպետական կառավարական հանձնաժողովի նախագահ:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Այս խորագրի վերջին նյութերը