Աշխարհ

09.12.2015 11:18


Իրաքի հարցով ՄԱԿ փակ նիստի արդյունքները չեն գոհացրել ՌԴ–ին

Իրաքի հարցով ՄԱԿ փակ նիստի արդյունքները չեն գոհացրել ՌԴ–ին

ՄԱԿ–ում Իրաքի մշտական ներկայացուցիչ Ալի ալ–Հաքիմը հայտնել է լրագրողներին, որ ներկայումս բանակցություններ են ընթանում Թուրքիայի հետ՝ վերջինի զորքերն Իրաքից հանելու հարցով։

«Մենք կլուծենք այդ խնդիրը Անկարայի հետ համատեղ»,–ասել է ալ–Հաքիմը՝ հավելելով, որ բանակցությունները բավական հաջող են ընթանում։

Դիվանագետը նշել է՝ թեև զորքերը դուրս բերելու համար Իրաքի՝ Թուրքիային տված ժամկետը (48 ժամ ) լրացել է, բայց Բաղդադը չի դիմել ՄԱԿ ԱԽ–ին, որի մասին ավելի վաղ զգուշացրել էր։

«interfax»–ի փոխանցմամբ՝ Իրաքում Թուրքիայի գործողությունները ՌԴ նախաձեռնությամբ քննարկվել են չորեքշաբթի գիշերը ՄԱԿ փակ նիստում։

Արևմտյան ԶԼՄ–ի գնահատականներով՝ ռուսական կողմը գոհ չէ նիստի արդյունքներից, քանի որ ԱԽ անդամենրը չեն կարողացել հայտարարություն ընդունել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Նիստից հետո ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը լրագրողներին ասել է՝ ՌԴ–ն հույս ունի՝ Թուրքիան այլևս «չի ձեռնարկի անխոհեմ նոր քայլեր, այդ թվում՝ Սիրիայի տարածքում»։

«Հույս ունենք՝ ՌԴ կողմից հրավիրված քննարկման ընթացքում ՄԱԿ գլխավոր քարտուղարի և ԱԽ մի շարք անդամների անհանգստությունը կհովացնի Անկարայի տաք գլուխները, որպեսզի Իրաքում գործեն այնպես, որ դա գոհացնի Իրաքի կառավարությանը»,–ասել է Չուրկինը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ էլ Իրաքի վարչապետ Հայդեր ալ–Աբադին դիմել էր ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգին՝ խնդրելով օգտագործել իր լիազորությունները և ստիպել Թուրքիային դուրս հանել զորքերն Իրաքի հյուսիսային մասից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը