Աշխարհ

09.12.2015 10:00


Իրաքը թուրքերին իր տարածքից դուրս հանելու համար դիմել է ՆԱՏՕ–ի ղեկավարին

Իրաքը թուրքերին իր տարածքից դուրս հանելու համար դիմել է ՆԱՏՕ–ի ղեկավարին

Իրաքի վարչապետ Հայդեր ալ–Աբադին դիմել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգին՝ խնդրելով օգտագործել իր լիազորությունները և ստիպել Թուրքիային դուրս հանել զորքերն Իրաքի հյուսիսային մասից։ Այս մասին, «Գազետայի» փոխանցմամբ, ասվում է վարչապետի պաշտոնական կայքում։

«ՆԱՏՕ–ն պետք է օգտագործի իր հեղինակությունը՝ ստիպելու Թուրքիային հանել իր զորքերն Իրաքի տարածքից»,–Սթոլթենբերգի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է ալ–Աբադին։

Հիշեցնենք՝ Իրաքը Թուրքիային 48 ժամ էր տվել երկիրը լքելու համար, որից հետո պետք է դիմեր ՄԱԿ ԱԽ–ին։ Բաղդադը հայտարարել էր՝ քուրդ աշխարհազորայիններին ԻՊ դեմ կռվելու համար պատրաստելու պատրվակով Թուրքիան 900–հոգանոց ջոկատ է մտցրել Իրաք։

Ավելի վաղ էլ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը Բաղդադի բողոքից հետո «անմիջապես դադարեցրել է զորքեր տեղակայել իրաքյան Բաշիք բնակավայրի շրջանում»։

«Reuters»–ի փոխանցմամբ՝ Չավուշօղլուն ընդգծել է, որ Անկարան հարգում է Իրաքի ինքնիշխանությունը։

«Անթուլյատրելի է ենթադրել, որ Թուրքիան այնպիսի գործողություններ է ձեռնարկում, որոնք կթուլացնեն Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, որին մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նախարարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը