«Ոչ Մոգերինին, ոչ էլ Հանը նման հայտարարություն չեն արել»
ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «News.am» լրատվական կայքի հարցին
Հարց. Մամուլում այսօր տեղեկություններ էին հրապարակվել՝ իբրև թե ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Մոգերինին կամ Եվրոպական հանձնաժողովի հանձնակատար Հանը ասել էին, որ Հայաստանի հետ բանակցային գործընթացը պետք է ուղեկցվի այլ երկրների տարածքային ամբողջականությունը հարգելով։ Արդյո՞ք սա համապատասխանում է իրականությանը։
Տիգրան Բալայան. Ոչ Մոգերինին, ոչ էլ Հանը նման հայտարարություն չեն արել։ Այդ տեղեկատվությունը հիմնված էր «Ազատություն» ռադիոկայանի բրյուսելյան թղթակցի` Հանին վերագրված արտահայտության վրա, որն իրականում այդպես չէր ասվել։ Սակայն դա չէր խանգարել, որպեսզի այլ լրատվամիջոցներ էլ դա կրկնեին և նույնիսկ առավել աղավաղված ձևով ներկայացնեին։

ՀՀ ԱԳՆ