Աշխարհ

08.12.2015 20:20


Փոթորկի մեջ հայնված լրագրողը չի դադարեցրել ռեպորտաժը (տեսանյութ)

Փոթորկի մեջ հայնված լրագրողը չի դադարեցրել ռեպորտաժը (տեսանյութ)

«Դեսմոնդ» փոթորկի մեջ ընկած իռլանդական հեռուստաալիքի հաղորդավարուհի Թերեզա Մաննիոնը հմայել է համացանցի օգտատերերին։ Կինը ռեպորտաժ է պատրաստել իռլանդական Սոթլհիլլից, որտեղ մոլեգնում է մրրիկը։

Չնայած եղանակային սարսափելի պայմաններին՝ թղթակիցը շարունակել է պատմել գյուղում տիրող մթնոլորտային իրավիճակի մասին։ Քամու կտրուկ պոռթկումներն ու տեղատարափ անձրևն ամեն կերպ խանգարել են Թերեզային, փոխարենը՝ ռեպորտաժը շատ զգացմունքային է ստացվել, որը «YouTube»–ում ավելի քան 150 հազ դիտում է հավաքել։

Համացանցի օգտատերերն արդեն կատակում են, որ լրատվական սյուժեն հարկավոր է «Օսկարի» ներկայացնել, իսկ Թերեզան կարող է հավակնել «Լավագույն դերասանուհի» անվանակարգին։ Եվ, իհարկե, Թերեզայի մասին նաև ծիծաղելի մեմեր են հրապարակվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը