Լրահոս

08.12.2015 18:02


Որոշ ավտոճանապարհների մերկասառույց է

Որոշ ավտոճանապարհների մերկասառույց է

Որոշ ավտոճանապարհներին մերկասառույց է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 17:30 -ի դրությամբ՝ հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Վայք-Սարավան, Սիսիան-Զանգեր, Գորիս-Սիսիան, Գորիս-Կապան ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայությու

Այս խորագրի վերջին նյութերը