Աշխարհ

08.12.2015 17:05


Յանուկովիչը հայտարարել է քաղաքականություն վերադառնալու ցանկության մասին

Յանուկովիչը հայտարարել է քաղաքականություն վերադառնալու ցանկության մասին

Ուկրաինայի տապալված նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է քաղաքականություն վերադառնալու իր ցանկության մասին։

«Ուզում եմ քաղաքականություն վերադառնալ։ Այսօր ես անում եմ իմ ուժերի չափով ամեն հնարավորը։ Առաջին հերթին շատ եմ օգնում այն մարդկանց, որոնց հետապնդում են Ուկրաինայում, և որոնք դուրս են եկել Ուկրաինայի տարածքից։ Ռուսաստանում նրանց հետ կապ եմ պահում։ Օգնում եմ՝ ինչով կարող եմ»,– Յանուկովիչի խոսքերն է մեջբերում «ria.ru»–ն։

Ուկրաինայի նախկին առաջնորդը նշել է, որ կապի մեջ է նաև ուկրաինացի այսօրվա քաղաքական գործիչների հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը