«Թուրքիան մտադիր է հարևանների հետ շարունակել «զրո խնդիրների» քաղաքականությունը»։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։ «Ենի Շաֆաք» թերթի հաղորդմամբ՝ Դավութօղլուն ասել է, թե այդ քաղաքականության իրականացման արագությունը բարձրացել է՝ հասնելով հարևանների հետ համգործակցության առավելագույն մակարդակի։ Իսկ ներկայիս Թուրքիան, ըստ նրա, Օսմանյան կայսրության ժառանգորդն է։ «Մեզանում մնացել է օսմանների ժառանգությունը։ Մեզ անվանում են նոր օսմաններ։ Այո՛, մենք նոր օսմաններ ենք և պարտավոր ենք ուշադրություն դարձնել տարածաշրջանի երկրներին»,-հայտարարել է Դավութօղլուն։
Ահմեդ Դավութօղլու. «Այո՛, մենք նոր օսմաններ ենք»