Աշխարհ

08.12.2015 18:46


«Apple»–ն iPhone–ի նոր՝ մարտկոցով շապիկ է ստեղծել (լուսանկար)

«Apple»–ն iPhone–ի նոր՝ մարտկոցով շապիկ է ստեղծել (լուսանկար)

«Apple» ընկերությունը սկսել է «Smart Battery Case» շապկի վաճառքը, որի ներսում ուժակուտակիչ (ակումլյատոր) է տեղադրված։ Նորույթն արդեն հասանելի է ընկերության առցանց խանութում և արժե մոտ 112 դոլար։ Գնումը խոստանում են հասցնել 1–3 աշխատանքային օրվա ընթացքում։

«Փափուկ աստառը՝ պատրաստված նրբաթելերից, պաշտպանում է iPhone–ի կորպուսը, իսկ շապիկը հեշտորեն դուրս է գալիս»,– ասվում է ապրանքի նկարագրության մեջ։

Սպիտակ և մուգ մոխրագույն երանգներով աքսեսուարը համապատասխանում է միայն «խնձորի» սմարթֆոնների 2 մոդելի՝ iPhone 6–ին և 6S–ին։

Մարտկոցի տարողությունը չի հստակեցվում, սակայն «Apple»–ից նշել են, որ լիցքավորումը կբավականացնի LTE միացմամբ համացանցում 18 ժամ աշխատելու համար, 25 ժամ՝ հեռախոսազրույցների համար, կամ մինչև 20 ժամ՝ տեսանյութեր նկարահանելու։

Նշվում է, որ iPhone–ը և «Smart Battery Case»–ը լիցքավորվում են միաժամանակ։ Երբ սմարթֆոնը շապկի մեջ է, էկրանին արտացոլվում է ուժակուտակիչի ինդիկատորը՝ մնացած լիցքի ճշգրիտ տվյալների մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը