Աշխարհ

08.12.2015 15:05


Հալեպահայ Արինա Թեքեյանը 4 ժամ լողալուց հետո փրկվել է՝ հասնելով Իզմիր. ընտանիքն անհետացել է

Հալեպահայ Արինա Թեքեյանը 4 ժամ լողալուց հետո փրկվել է՝ հասնելով Իզմիր. ընտանիքն անհետացել է

Հալեպահայ Արինա Թեքեյանը (19 տարեկան) 4 ժամ լողալուց հետո փրկվել է և հասել Իզմիր: Այս մասին «arevelk.am»–ը տեղեկացել է իր աղբյուրներից։

Իզմիր է հասել նաև Արինայի՝ Գերմանիայում բնակություն հաստատած մորաքույրը՝ վերջինիս օժանդակություն ցուցաբերելու նպատակով: «Արևելքը» երեկ տեղեկություն էր փոխանցել Արինայի հարազատների անհետացման մասին: Նրանք շուրջ մեկ շաբաթ առաջ, Բեյրութից Թուրքիա հասնելով, լաստանավով փորձել էին հատել թուրքական ջրերը և հասնել Հունաստան:

Մինչ այս պահը Արինայի հարազատների, նրա հոր, մոր տատի և 10 տարեկան եղբոր՝ Վահանի մասին տեղեկություններ չկան: Թեքեյանների ընտանիքը որոշել էր Հունաստանից ցամաքային ճանապարհով Գերմանիա հասնել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը