Աշխարհ

08.12.2015 14:34


Թևավոր հրթիռներով ռուսական սուզանավը մոտեցել է Սիրիայի ափերին

Թևավոր հրթիռներով ռուսական սուզանավը մոտեցել է Սիրիայի ափերին

ՌԴ նորագույն «Ростов-на-Дону» սուզանավը մտել է Միջերկրական ծովի արևելյան մաս և մոտեցել սիրիական ափին։

«Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ սուզանավը զինված է «Калибр-ПЛ» տեսակի թևավոր հրթիռներով, որի նմանակներն օգտագործվում էին Կասպիական նավատորմի նավերի կողմից «Իսլամական պետության» ահաբեկիչների դիրքերը ռմբակոծելու ժամանակ։

«Ростов-на-Дону»–ն դիզել–էլեկտրական սուզանավ է՝ 636.3 նախագծի, որի առանձնահատկությունը նրա հագեցածությունն է «Калибр-ПЛ» հրթիռային համալիրով, ինչպես նաև նորացված ռադիոէլեկտրոնային սարքավորումներով։ Հյուսիսային նավատորմում սպառազինության փորձարկումից հետո սուզանավն անցել է Սևծովյան նավատորմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը