Լրահոս

08.12.2015 14:26


Հայ խաղաղապահներին է այցելել Գերմանիայի պաշտպանության դաշնային նախարար Ուրսուլա վոն դեր Լեյենը

Հայ խաղաղապահներին է այցելել Գերմանիայի պաշտպանության դաշնային նախարար Ուրսուլա վոն դեր Լեյենը

Դեկտեմբերի 7-ին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող «Վճռական աջակցություն» առաքելության ԳԴՀ հրամանատարության տակ գտնվող հյուսիսային հրամանատարության կազմում Մազարի Շարիֆի Քեմփ Մարմալ ռազմաբազայում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին է այցելել Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության դաշնային նախարար տիկին Ուրսուլա վոն դեր Լեյենը:

Տիկին նախարարը հայկական զորախմբի հրամանատարի և անձնակազմի հետ հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնել համատեղ ծառայության և համագործակցության համար:

Նշել է, որ Հայաստանը, ունենալով կայունության և խաղաղության ապահովման գործում մեծ փորձ, համարվում է վստահելի գործընկեր, և ակնկալվում է, որ այս գործընկերությունը երկարատև կլինի:

ՀՀ ՊՆ

Այս խորագրի վերջին նյութերը