Լրահոս

08.12.2015 14:04


Վայքում բախվել են «Տոյոտա Պրադո» և «Ման» մակնիշի ավտոմեքենաները

Վայքում բախվել են «Տոյոտա Պրադո» և «Ման» մակնիշի ավտոմեքենաները

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 10.01-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի «Թագուհին ձորի» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 148-րդ կմ-ում բախվել են «Տոյոտա Պրադո» մակնիշի 17 RR 707 պետհամարանիշի (վարորդ` 1949 թ. ծնված Ա. Մ.) և «Ման» մակնիշի 612 OR 61 պետհամարանիշի ( վարորդ` 1984 թ. ծնված Ա. Ա.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Տոյոտա Պրադո» ավտոմեքենայի ողևորը` 2002 թ. ծնված Ս. Գ.-ը տեղի ուժերով տեղափոխվել է Վայքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Մ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Վայքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Հրշեջ-փրկարարներն անջատել են ավտոմեքենայի մարտկոցը և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը