Աշխարհ

08.12.2015 13:57


ԻՊ–ն մեղադրել է «Թալիբանին» ընդհանուր շահերից շեղվելու համար (տեսանյութ)

ԻՊ–ն մեղադրել է «Թալիբանին» ընդհանուր շահերից շեղվելու համար (տեսանյութ)

«Իսլամական պետության» ահաբեկիչների կողմնակիցները տեսանյութ են հրապարակել, որում ջիհադականները մեղադրում են աֆղանական «Թալիբանին» իրենց ընդհանուր շահերից շեղվելու համար։ Այս մասին գրում է «Գազետան»՝ «Khaama»–ին հղումով։

Տեսանյությում նկարահանված ահաբեկիչների ներկայացուցիչը՝ Աբու Յասիր ալ–Աֆղանին, մեղադրել է թալիբներին Պակիստանի ռազմական հետախուզության հետ համագործակցելու համար։ Բացի այդ, ԻՊ–ն դժգոհել է, որ թալիբները չեն ավերում մզկիթները, որոնք ջիհադականները «ոչ իսլամական» են համարում։

Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ ԻՊ ջիհադականները տարածքներ են գրավում Աֆղանստանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը