Կարծիք

08.12.2015 13:42


Հովիկ Աբրահամյանին պաշտոնանկությունից չի փրկի նույնիսկ «խփած» 77,93 տոկոսը

Հովիկ Աբրահամյանին պաշտոնանկությունից չի փրկի նույնիսկ «խփած» 77,93 տոկոսը

Հանրաքվեի հետ կապված մի բան էլ ես ասեմ: Շատերը երևի չեն նկատել, բայց Արարատի մարզում «այո»-ն «ստացել է» 77,93 տոկոս ձայն, ինչը նույնիսկ ավելի շատ է, քան Սյունիքի «այո»-ի տոկոսը (71,62 %): Սա շատ հետաքրքիր ցուցանիշ է, քանզի պետք է նշել, որ Արարատի մարզը Հովիկ Աբրահամեանի պատասխանատվության գոտին է, և նա այստեղ, փաստորեն, Լիսկայից ավելի «կաթոլիկ» է գտնվել և, չխնայելով ոչ մի ռեսուրս, տոկոս ա, որ խփել ա:

Իհարկե, հասկանալի է, որ մարդը փորձում է Սերժ Սարգսյանին ցույց տալ, որ հավատարիմ է իրեն և իր դեմ դավադրություններ չի կազմակերպում, ու դրանով փորձում է իր «բարձր պաշտոնը հանրաքվեից հետո» ապահովել: Բայց դա Աբրահամյանին չի հաջողվի, քանի որ Սերժ Սարգսյանն իր «ինքնաասուլիսի» ժամանակ արդեն հասկացնել տվեց, որ վարչապետը պետք է «քավության նոխազ» դառնա և պատասխանատվություն կրի երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի համար:

Հովիկ Աբրահամյանի «սեփական կամքով» հրաժարականը դարձել է ժամանակի հարց:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը