Քաղաքական

08.12.2015 13:28


«Էրեբունի» օդանավակայանի ռուսաստանյան ավիախումբը համալրվել է 7 ռազմական ուղղաթիռով

«Էրեբունի» օդանավակայանի ռուսաստանյան ավիախումբը համալրվել է 7 ռազմական ուղղաթիռով

Ռուսաստանյան զինված ուժերի՝ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ավիախումբը ստացել է 7 միավոր Մի-24Պ մարտական և Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռներ: Այս մասին «Ռազմինֆոյին» տեղեկացրել է Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի մամուլի ծառայությունը:

Ընդ որում՝ մինչև 2015-ի ավարտը, ըստ հաղորդագրության, «Էրեբունու» ավիախումբը համալրվելու է ռազմական ուղղաթիռների ևս մեկ խմբաքանակով, որում եղած ուղղաթիռների կոնկրետ քանակը չի նշվում:

Առաջիկա ամսվա ընթացքում նախատեսվում է իրականացնել ավիացիոն սարքավորումների հավաքում, ինչից հետո ուղղաթիռները կսկսեն թռիչքները:

Ավելացնենք, որ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազան Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ մտնող, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կազմում է, որը ՀՀ-ում տեղակայվել է 1995 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական համաձայնագրով:

Ռազմական օդանավակայանը համատեղ օգտագործում են ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները և ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազան։ «Էրեբունիում» են կայանում հայկական զինուժի Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ, ինչպես նաև ռուսաստանյան ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները։

Մանրամասները՝ «Ռազմինֆոյում»։

Այս խորագրի վերջին նյութերը