«Ամուսնացել եմ վեց ամիս առաջ Հայաստանում». Արթուր Աբրահամն անձնական կյանքից մանրամասներ է պատմում
«Երկու տարի կմենամարտեմ, և հնարավոր է՝ թողնեմ բռնցքամարտը, որպեսզի զբաղվեմ նորմալ կյանքով: Տարվա մեջ 8 ամիս ապրում եմ հյուրանոցներում»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը: Բռնցքամարտիկը տեղեկացրեց, որ հաջորդ մենամարտը տեղի կունենա 2016 թվականի մարտ ամսին, իսկ մրցակիցը մեքսիկացի է, ով 25 մարտ անընդմեջ պարտություն չի կրել:
Անդրադառնալով անձնական կյանքին՝ բռնցքամարտիկը պատմեց իր ամուսնության և ընտրյալի մասին: Նա ասաց, որ անձնական կյանքում փոփոխություն է տեղի ունեցել. «Ամուսնացել եմ վեց ամիս առաջ: Նրա անունը Մերի է, սովորում է Երևանի պետական համալսարանում»,-ասաց Արթուր Աբրահամը:
Ինչ վերաբերում է գաղտնի ամուսնությանը, Արթուր Աբրահամն ասաց, որ թաքուն չի ամուսնացել. պարզապես բռնցքամարտիկը չի ցանկացել հանրայնացնել իր անձնական կյանքը: Արթուր Աբրահամը պատմեց, որ իր կնոջ հետ ծանոթացել է իր ընկերոջ կնոջ միջնորդությամբ. «Ես ապրում եմ մարզական կյանքով: Շատ դժվար է լիովին տրվել անձնական կյանքին: Անկեղծ ասած, չէի ցանկանա, որ իմ երեխաները դառնային բռնցքամարտիկ: Սա շատ տանջալից մարզաձև է: Իմ ծնողները ևս դեմ են եղել, իսկ մայրս մինչև հիմա էլ դեմ է»,- ասաց Աբրահամը:
«Ամուսնացել եմ վեց ամիս առաջ Հայաստանում». Արթուր Աբրահամն անձնական կյանքից մանրամասներ է պատմում
Անդրադառնալով անձնական կյանքին՝ բռնցքամարտիկը պատմեց իր ամուսնության և ընտրյալի մասին: Նա ասաց, որ անձնական կյանքում փոփոխություն է տեղի ունեցել. «Ամուսնացել եմ վեց ամիս առաջ: Նրա անունը Մերի է, սովորում է Երևանի պետական համալսարանում»,-ասաց Արթուր Աբրահամը:
Ինչ վերաբերում է գաղտնի ամուսնությանը, Արթուր Աբրահամն ասաց, որ թաքուն չի ամուսնացել. պարզապես բռնցքամարտիկը չի ցանկացել հանրայնացնել իր անձնական կյանքը:
Արթուր Աբրահամը պատմեց, որ իր կնոջ հետ ծանոթացել է իր ընկերոջ կնոջ միջնորդությամբ. «Ես ապրում եմ մարզական կյանքով: Շատ դժվար է լիովին տրվել անձնական կյանքին: Անկեղծ ասած, չէի ցանկանա, որ իմ երեխաները դառնային բռնցքամարտիկ: Սա շատ տանջալից մարզաձև է: Իմ ծնողները ևս դեմ են եղել, իսկ մայրս մինչև հիմա էլ դեմ է»,- ասաց Աբրահամը: