ՌԴ–ն ՄԱԿ ԱԽ–ում կբարձրացնի Իրաք թուրք զինվորականների ներխուժման հարցը
ՌԴ–ն մտադիր է այսօր ՄԱԿ ԱԽ փակ նիստ գումարել Սիրիայում և Իրաքում Թուրքիայի գործողությունները քննարկելու նպատակով։ Այս մասին հայտնում է «Associated Press»–ը՝ ԱԽ դիվանագետներին հղումով։
Գործակալության աղբյուրների տեղեկատվությամբ՝ ռուսական կողմը դեռ չի բացել այն հարցերի մանրամասները, որոնք մտադիր է քննարկել, սակայն ենթադրվում է, որ բացի այլ խնդիրներից՝ կանդրադառնա նաև Սիրիայում Թուրքիայի կողմից Սու–24–ի խոցման դեպքին։
Քննարկման հիմնական թեմաներից մեկն էլ, մեծ հավանականությամբ, կլինի Թուրքիայի անպատիժ գործողությունն Իրաքում, որը Բաղդադը «թշնամական» է որակել։

7or.am