Աշխարհ

08.12.2015 11:05


ՌԴ–ն ու ԱՄՆ–ը պայմանավորվել են ԻԼԻՊ–ը ներառել ահաբեկչական խմբավորումների ցանկ

ՌԴ–ն ու ԱՄՆ–ը պայմանավորվել են ԻԼԻՊ–ը ներառել ահաբեկչական խմբավորումների ցանկ

ՌԴ–ն ու ԱՄՆ–ը ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ համատեղ բանաձևի նախագիծ են պատրաստել, որը մտադիր են ներկայացնել ՄԱԿ ԱԽ–ին։ Այս մասին, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ Փաստաթուղթը, մասնավորապես, նախատեսում է ԻԼԻՊ–ը ներառել ահաբեկչական խմբավորումների ցանկ։

«Այդ բանաձևում շարադրված են բոլոր այն խնդիրները, որոնք արդեն քննարկվել են ՄԱԿ–ում՝ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում, և որոնք պետք է անպայման իրագործվեն բոլոր պետությունների և ՄԱԿ գլխավոր քարտուղարի կողմից»,–հստակեցրել է Լավրովը։

ԱԳՆ առաջնորդը հավելել է, որ դա ռուս–ամերիկյան նախաձեռնություն է, և հույս է հայտնել, որ նախագիծը հավանության կարժանանա նաև մյուս երկրների կողմից։

«Հուսով եմ՝ այդ բանաձևով մենք վերջապես կհաղթահարենք մեր առաջարկին երկար ամիսներ ցույց տված դիմադրությանը (ամերիկացիներն, ի դեպ, խանդավառված չէին, որ ԻԼԻՊ–ը, առանց երկիմաստ ակնարկների ու առանց վերապահումների, ներառվեր ՄԱԿ ԱԽ ահաբեկչական խմբավորումների ցանկ, ինչպես «Ալ–Քաիդան»)», –նշել է Լավրովը։

Արտգործնախարարը նաև հայտնել է՝ բանաձևում առանձնահատուկ շեշտադրված է որոշակի պահանջների կատարումը.

«Մասնավորապես, խոսքն այն մասին է, որ իրագործվեն ԻԼԻՊ–ի և այլ ահաբեկիչների կողմից գրավված շրջաններից նավթի, արտեֆակտների, մշակութային արժեքների առևտուրն արգելող պահանջները»,–շեշտել է Լավրովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը