Լրահոս

04.10.2010 10:15


Ադրբեջանի ԱԳ ղեկավարը մտահոգված է

Ադրբեջանի ԱԳ ղեկավարը մտահոգված է

Մտահոգիչ նշաններ կան, որ Հայաստանը հետաքրքրված չէ հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հարցերի խաղաղ կարգավորմամբ։ Ինչպես հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը՝ այս մասին հայտարարել է այդ երկրի արտաքին գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը՝ ելույթ ունենալով Բրյուսելում անցկացվող ՆԱՏՕ-ի խորհրդի նիստի ժամանակ։

«Հայաստանը, ցուցաբերելով ապակառուցողական մոտեցում, շարունակում է խուսափել խաղաղ կարգավորումից և ավելացրել է հրադադարի խախտման դեպքերը։ Անցած հունվարի 25-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը հայկական կողմը խնդրեց իրեն 2 շաբաթ ժամանակ տրամադրել 2009թ. դեկտեմբերի վերջին և 2010թ. հունվարի սկսզբին ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից Հայաստանին ու Ադրբեջանին ներկայացված Մարդիդյան նորացված սկզբունքների վերաբերյալ որևէ դիրքորոշում արտահայտելու համար։ Անարդյունք եղավ հունիսին Սանտ-Պետերբուրգում կայացած նախագահների այս տարվա վերջին հանդիպումը ևս»,-ասել է Մամեդյարովը՝ հավելելով, թե Հայաստանը մինչև օրս շարունակում է ձգձգել համանախագահներին պատասխանելը։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը