Ազդարարվել է ՀՀ և ԵՄ միջև շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը (տեսանյութ)
Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին ազդարարեցին Հայաստանի և Եվրոպական միության միջև շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը
Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ազդարարեցին Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկը։
Բանակցությունների մեկնարկի իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը նշեց.
«Ուրախ եմ գտնվել Բրյուսելում՝ միասին ազդարարելու Հայաստանի և Եվրոպական միության միջև բանակցությունների մեկնարկը:
Հայկական կողմը վաղուց իր պատրաստակամությունն է արտահայտել Եվրոպական միության հետ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսելու վերաբերյալ, որն ըստ արժանվույն կարտացոլի մեր համագործակցության խորությունն ու էությունը: Մենք ուրախ ենք, որ մեր հարաբերությունների իրավական նոր հիմքի շուրջ բանակցություններ սկսելու Եվրոպական միության խորհրդի որոշումը մեզ հնարավորություն է տալիս առաջ գնալ այս ճանապարհով:
Հայաստանը սերտ կապեր ունի Եվրոպական միության հետ և մտադիր է ավելի զարգացնել և ամրապնդել համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ նկատի ունենալով մեր պարտավորություններն այլ ինտեգրացիոն ձևաչափերում: Այս նպատակաուղղվածությունը խորը արմատներ ունի: Հայաստանի Նախագահի բնորոշմամբ՝ «հայ ժողովուրդը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է՝ իր անցյալով, մշակույթով, ներկա նպատակներով և իղձերով»:
Իսկապես, որքան հին է եվրոպական քաղաքակրթությունը, այնքան և հին են նրա հետ Հայաստանի և հայ ժողովրդի կապերը։ Նրանք գալիս են դարերի խորքից՝ այն ժամանակներից, երբ մեր ժողովրդի լուսավորյալ զավակներն իրենց ներդրումն էին բերում այն արժեքային համակարգի ձևավորման գործում, որն այսօր կոչում են եվրոպական արժեքներ:
Հենվելով այդ ընդհանուր արժեքների վրա` մենք հանձնառու ենք մարդու իրավունքների և օրենքի գերակայության շարունակական խթանմանը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը և դատական համակարգի բարելավմանը, արդյունավետ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը: Այս առումով մենք շնորհակալ ենք Եվրոպական միությանն իր արժեքավոր աջակցության համար:
Հայաստանում Սահմանադրական բարեփոխումները, որոնք Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կողմից արժանացել էին ամենաբարձր գնահատականի և բնորոշվել էին միջազգային չափանիշներին համահունչ, ևս մեկ կարևոր քայլ է՝ ուղղված այս նպատակներից շատերի իրագործմանը: Այդ բարեփոխումները երեկ տեղի ունեցած հանրաքվեի նախնական արդյունքներով հաստատվել են։
Առևտրի ու ներդրումների ընդլայնման համար միջավայրի հետագա կատարելագործումը և ոլորտային համագործակցության ընդլայնումը մեր ընդհանուր օրակարգի առաջնահերթությունների թվում են:
Մեր հարաբերությունների իրավական հիմքի քննարկումների հետ մեկտեղ՝ հայկական կողմը Եվրոպական հանձնաժողովի համապատասխան մարմինների հետ ներգրավված է եղել ԵՄ տարբեր նախաձեռնություններում մեր մասնակցության վերաբերյալ բանակցություններում:
Մենք մեծապես կարևորում ենք մարդկային շփումները, և մեր քաղաքացիների ազատ շարժունակությունը դիտարկում ենք որպես կարևոր նախադրյալ՝ մեր հասարակություններն իրար ավելի մոտ դարձնելու համար: Արդեն երկու տարի է, ինչ գործում են ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և հետընդունման համաձայնագրերը: Մենք համոզված ենք, որ հասունացել է պահը՝ առաջ գնալու և սկսելու մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը:
Ելնելով նախորդ ամիս տեղի ունեցած բարեհաջող բանակցություններից՝ մենք ակնկալում ենք մոտակա օրերին համաձայնագրեր ստորագրել մի շարք ԵՄ նախաձեռնություններում Հայաստանի մասնակցության վերաբերյալ, ինչպես օրինակ` «Հորիզոն 2020»-ը և Փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության ծրագիրը (COSME): Տրանսպորտի ոլորտում Հայաստանի կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել Եվրոպական միության հետ ստորագրել «Ընդհանուր ավիացիոն տարածքի» համաձայնագիրը, որն ուղղված է «Բաց երկնքի» քաղաքականության միջոցով ավիացիոն շուկայի ազատականացմանը:
Հայաստանը քաջ գիտակցում է տարբեր ձևաչափերում ընդգրկուն համագործակցության կարևորությունը։ Մենք վաղուց ավելի հեռատեսական մոտեցում որդեգրելու կողմնակից ենք եղել՝ օգտվելու այն լայն հնարավորություններից, որոնք ընձեռնվել են ինտեգրացիոն շրջանակների կողմից, և օգտագործելու նրանց ընձեռած առավելությունները՝ համագործակցության ու գործընկերության ոգուն համահունչ:
Ես հավատացած եմ, որ մենք այսօր նոր խոստումնալից էջ ենք բացում Հայաստան-Եվրոպական միություն փոխշահավետ հարաբերություններում: Շատերը, ովքեր երկու կողմից պետք է ներգրավվեն բանակցային գործընթացում, նորեկներ չեն և հարուստ փորձ են կուտակել անցյալում: Ես հավատացած եմ, որ նրանց գիտելիքները և նպատակաուղղվածությունը լավագույնս կծառայի ընդհանուր գործին։
Ես հաջողություն եմ մաղթում մեր համատեղ ջանքերին և վստահ եմ, որ մենք կշարունակենք առաջ ընթանալ ճիշտ ուղղությամբ։
Ես շնորհավորում եմ մեզ բոլորիս այս կապակցությամբ և մաղթում եմ արդյունավետ բանակցություններ»։

ՀՀ ԱԳՆ