Ահաբեկչությունների պատճառով Ֆրանսիան կարող է արգելել հասանելի Wi-Fi–ը
Ֆրանսիայի ՆԳՆ–ն առաջարկ է պատրաստել՝ հանրային հասանելիության Wi-Fi–ով համացանց մուտք գործելն արգելելու և անանուն «Tor» ցանցն արգելափակելու վերաբերյալ։ Այս մասին գրում է «Գազետան»՝ «The Verge»–ին հղումով։
Նշվում է, որ այդ առաջարկները դասվում են, այսպես կոչված, ոչ շտապ համարվող հակաահաբեկչական միջոցների շարքին և կներկայացվեն 2016–ի հունվարին։
Թե հատկապես ինչպես է արգելափակվելու «Tor»–ը, փաստաթղթում չի հաղորդվում։ Հայտնի է, որ Չինաստանն անանուն այդ ցանցն արգելափակել է 2012–ից։
Առաջարկվում է նաև փոփոխել օրենսդրությունը՝ պարտավորեցնելով VoIP ծառայությունների (զանգեր համացանցի միջոցով) օպերատորներին կառավարության պահանջով ուժային կառույցներին տրամադրել օգտատերերի ծածկագրերը։

7or.am