Դամասկոսը հայտարարել է ԱՄՆ գլխավորած կոալիցիայի՝ իր ռազմական ճամբարին հասցրած հարվածի մասին
ԱՄՆ գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի 4 ինքնաթիռ նպատակադրված հարվածել է Դեյր–էզ–Զորում սիրիական բանակի ճամբարին։ Այս մասին, «Reuters»–ի փոխանցմամբ, հայտարարել են Սիրիայի ԱԳՆ–ից։
Սիրիական իշխանությունների տվյալներով՝ ինքնաթիռներն 9 հրթիռ են արձակել, ինչի հետևանքով մահացել է 3 մարդ, ևս 13–ը՝ վիրավորվել։
Դամասկոսն ավիագրոհն «ագրեսիայի դրսևորում» է անվանել։ «SANA»–ի տեղեկացմամբ՝ այդ կապակցությամբ երկրի ԱԳՆ–ն պաշտոնական նամակով դիմել է ՄԱԿ ԱԽ–ին, որում ընդգծել է՝ ԱՄՆ–ն անարդյունավետ է պայքարում ահաբեկիչների դեմ, և նրա գործողությունները սպառնում են տարածաշրջանի կայունությանը։
Ավելի ուշ ԱՄՆ–ը հերքել է այդ տեղեկատվությունը։
«Մենք տեղյակ ենք, որ լրատվամիջոցներում նմանատիպ տեղեկություններ են հայտնվել, բայց մենք ոչ մի հարված չենք հասցրել Դեյր–էզ–Զորի այդ մասում։ Հարվածը հասցվել է այդ տարածքից 55 կմ հեռավորության վրա»,–Պենտագոնի ներկայացուցիչ, գնդապետ Սթիվեն Ուորրենի խոսքերն է մեջբերում «ria.ru»–ն։
Նշենք, որ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Դեյր–Էզ–Զորը, որի մեծ մասը գտնվում է «Իսլամական պետության» զինյալների վերահսկողության տակ, կապում է ԻՊ մայրաքաղաք Ռաքքան ահաբեկիչների կողմից գրավված իրաքյան տարածքների հետ, բացի այդ, այնտեղ գտնվող նավթահանքերը գրոհայինների եկամտի հիմնական աղբյուրն են։

7or.am