Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանի ԶՈւ-ն ունի ևս 2 սպանված զինծառայող
Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի մոտակայքում տեղակայված զորամասում ենթասպան անզգուշությամբ հրազենով սպանել է Բաքվի Յասամալի շրջանից զորակոչված զինծառայող Ադիլ Գուլիևին (Adil Quliyev)։
«razm.info»–ն այս մասին տեղեկացել է ադրբեջանական ընդդիմադիր «Meydan.TV» հեռուստատեսության ֆեյսբուքյան էջում հրապարկված գրառումից։ Օգտատերերից մեկը գրառման տակ գրել է՝ ադրբեջանական բանակում երեկ 2 զոհ է եղել, ևս 1 զինծառայողի ոտքն անդամահատել են՝ հավելելով, որ սպանվածներից մեկը նորապսակ էր։ Այս վերջին տեղեկությունները, սակայն, դեռ ոչ մի այլ աղբյուր չի հաստատել։
Հավելենք, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը դեկտեմբերի 7-ի՝ ժամը 11։04-ի դրությամբ՝ դեկտեմբերի 4-ից չի թարմացրել իր պաշտոնական կայքը, և վերջին օրերին այդ երկրի զինված ուժերում գրանցված կորուստները պաշտնապես չեն հայտարարվում։

Մանրամասները՝ «razm.info»–ում։