Լատվիայի վարչապետը ցրել է կառավարությունն ու հրաժարական տվել
Լատվիայի վարչապետ Լայմդոտա Ստրաույուման երկրի նախագահ Ռայմոնդ Վեյոնիսի հետ հանդիպումից հետո հայտարարել է իր հրաժարականի և կառավարությունը ցրելու մասին։
«Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ նման որոշումը վարչապետը բացատրել է «նոր գաղափարների ու նոր էներգիայի անհրաժեշտությամբ, որոնք կարող են արդեն արվածի հիման վրա շարունակել սկսած աշխատանքը»։
Իսկ արդեն արվածը՝ կառավարության աշխատանքը, նա հաջող է գնահատել։
«Որոշակի ժամանակահատված է անցել, կառավարությունը 2 բյուջե է ընդունել, հաջողությամբ վարել է ԵՄ խորհրդում Լատվիայի նախագահությունը, որի համար մենք գովեստի ենք արժանացել, պետությունը գտնվում է լավ վիճակում»,– ասել է Ստրաույուման՝ հավելելով, որ 2015թ. երրորդ եռամսյակում բարձրացել է Լատվիայի ՀՆԱ–ն, աշխատավարձերն ու ներդրումների մակարդակը։

7or.am