Քաղաքական

07.12.2015 13:45

ՀԱԿ խմբակցությունը բոյկոտել է ԱԺ նստաշրջանը (տեսանյութ)

ՀԱԿ խմբակցությունը բոյկոտել է ԱԺ նստաշրջանը (տեսանյութ)

ԱԺ այսօրվա նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի՝ ՀԱԿ խմբակցությունը հայտարարում է այս նստաշրջանի աշխատանքների բոյկոտի մասին։

–Ստեղծված վիճակում մենք չենք կարող նստել նույն դահլիճում և սովորականի պես գործ անել: Բոյկոտի պատճառը հայ ժողովրդի կամարտահայտության ամոթալի ոտնահարումն է, որ տեղի ունեցավ երեկ, երբ ընտրակեղծարարության և օրինախախտումների ամբողջ զինանոցի կիրառմամբ կեղծվեց սահմանադրական հանրաքվեն: Տեղի են ունեցել զանգվածային լցոնումներ, բռնություններ, ահաբեկումներ, ընտրակաշառքի բաժանում,–հայտարարել է Լ. Զուրաբյանը:

Խոսքը շարունակել, սակայն, նա չի կարողացել, քանի որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անջատել է ՀԱԿ խմբակցության ղեկավարի խոսափողը։

«Մենք հակառակ տեսակետն ունենք»,–հակադարձել է Գ. Սահակյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։