Իշխանությունները փորձում են մեր ժողովրդին իրենց ավանտյուրայի հանցակիցը դարձնել
Այն, որ հանրաքվեի և առհասարակ ընտրությունների միջոցով Հայաստանում հնարավոր չէ իրավիճակ փոխել, փաստ է։ Իշխանությունները տիրապետում են բոլոր անհրաժեշտ լծակներին՝ ցանկացած ընտրությանը ցանկալի արդյունք ապահովելու համար։ Տխուր է, երբ կարդում եմ լենտան ու տեսնում, թե ինչպես են շատ վրդովված մարդիկ մեղադրում մեր ժողովրդին ձայները վաճառելու համար։ Այո, հնարավոր է, որ նման դեպքեր եղել են, և շատ են եղել։ Սակայն պարզ է, որ այդ ճանապարհով չեն Սերժ Սարգսյանն ու նրա թիմը ապահովել հաղթանակը։ Դա պարզապես մի նենգ միջոց է՝ արդյունքների որոշակի լեգիտիմություն ապահովելու համար։ Իշխանությունները նման կերպ փորձում են մեր ժողովրդին իրենց ավանտյուրայի հանցակիցը դարձնել և ցույց տալ, թե, իբր, գնել են հաղթանակը։ Այնինչ իրականում իշխանությունները տիրապետում են բոլոր անհրաժեշտ լծակներին՝ անկախ հանրաքվեի իրական արդյունքներից՝ ցանկալի թվեր ներկայացնելու համար։ Եվ այժմ մեղադրելով մեր ժողովրդին՝ իրականում ինքներս էլ իշխանության հանցակիցն ենք դառնում։ Մեր ժողովրդի գլխավոր թշնամին Սերժ Սարգսյանն է, և պետք չէ մոռանալ այդ մասին ու մեղավորներ փնտրել ուրիշ տեղ։ Եվ եթե մարդ կա, որ մտածում է, թե անհրաժեշտ վերահսկողություն ապահովելով եթե հնարավոր լիներ բացառել կեղծարարությունները ընտրատեղամասերում, Սերժ Սարգսյանը կընդուներ իր պարտությունը, ապա միայն զարմանալ կարելի է այդ մարդկանց միամտության վրա։
Իշխանությունները փորձում են մեր ժողովրդին իրենց ավանտյուրայի հանցակիցը դարձնել
Այն, որ հանրաքվեի և առհասարակ ընտրությունների միջոցով Հայաստանում հնարավոր չէ իրավիճակ փոխել, փաստ է։ Իշխանությունները տիրապետում են բոլոր անհրաժեշտ լծակներին՝ ցանկացած ընտրությանը ցանկալի արդյունք ապահովելու համար։ Տխուր է, երբ կարդում եմ լենտան ու տեսնում, թե ինչպես են շատ վրդովված մարդիկ մեղադրում մեր ժողովրդին ձայները վաճառելու համար։
Այո, հնարավոր է, որ նման դեպքեր եղել են, և շատ են եղել։ Սակայն պարզ է, որ այդ ճանապարհով չեն Սերժ Սարգսյանն ու նրա թիմը ապահովել հաղթանակը։ Դա պարզապես մի նենգ միջոց է՝ արդյունքների որոշակի լեգիտիմություն ապահովելու համար։ Իշխանությունները նման կերպ փորձում են մեր ժողովրդին իրենց ավանտյուրայի հանցակիցը դարձնել և ցույց տալ, թե, իբր, գնել են հաղթանակը։ Այնինչ իրականում իշխանությունները տիրապետում են բոլոր անհրաժեշտ լծակներին՝ անկախ հանրաքվեի իրական արդյունքներից՝ ցանկալի թվեր ներկայացնելու համար։
Եվ այժմ մեղադրելով մեր ժողովրդին՝ իրականում ինքներս էլ իշխանության հանցակիցն ենք դառնում։ Մեր ժողովրդի գլխավոր թշնամին Սերժ Սարգսյանն է, և պետք չէ մոռանալ այդ մասին ու մեղավորներ փնտրել ուրիշ տեղ։ Եվ եթե մարդ կա, որ մտածում է, թե անհրաժեշտ վերահսկողություն ապահովելով եթե հնարավոր լիներ բացառել կեղծարարությունները ընտրատեղամասերում, Սերժ Սարգսյանը կընդուներ իր պարտությունը, ապա միայն զարմանալ կարելի է այդ մարդկանց միամտության վրա։
Նարեկ Սանթուրյանի ֆեյսբուքյան էջից