Քաղաքական

07.12.2015 12:15


Հանրաքվեին լրացուցիչ ցուցակներով մասնակցել է 19 հազար 129 քաղաքացի

Հանրաքվեին լրացուցիչ ցուցակներով մասնակցել է 19 հազար 129 քաղաքացի
Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի արձանագրությամբ այսօր վավերացված հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքների համաձայն՝ քվեարկելու իրավունք ունեցող 2 567 047 անձանցից հանրաքվեին մասնակցել է 1 միլիոն 303 հազար 466-ը: Ընդ որում՝ մասնակիցներից 189 հազար 230-ը քվեարկել է նույնականացման քարտերով: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։
Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող 2 մլն 567 հազար 47 անձանցից հանրաքվեի մասնակիցների հիմնական ցուցակներում ընդգրկված է 2 մլն 547 հազար 918-ը:
Մնացած 19 հազար 129 մասնակիցները ընդգրկված են եղել տարբեր լրացուցիչ ցուցակներում: Այդ թվում՝ ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակներում ընդգրկված է 16 հազար 798 քաղաքացի, ստացիոնար բուժհասատատություններում կազմված լրացուցիչ ցուցակներում՝ 1 հազար 542-ը, քվեարկության օրը հանրաքվեի տեղամասերում կազմված լրացուցիչ ցուցակներում՝ 67-ը, հաշվառում չունեցողների լրացուցիչ ցուցակում՝ 281-ը, ոստիկանության ծառայողների լրացուցիչ ցուցակներում՝ 176-ը, էլեկտրոնային եղանակով քվեարկողների ցուցակում՝ 265-ը:
Մանրամասները՝ «Փաստինֆո»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը