Քաղաքական

07.12.2015 12:05

EPDE. «Հանրաքվեի արդյունքները չեն արտացոլում հայ քաղաքացիների կամքը»

EPDE. «Հանրաքվեի արդյունքները չեն արտացոլում հայ քաղաքացիների կամքը»

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում դիտորդական առաքելություն են իրականացրել նաև Դեմոկրատական ընտրությունների եվրոպական պլատֆորմի (EPDE) ներկայացուցիչները։

500 տեղամասում ներկա է եղել 700 դիտորդ։

Այսօր հրավիրված ասուլիսում EPDE–ի ներկայացուցիչ Լենե Վեթելանդը հայտնել է, որ լուրջ ճնշումներ են եղել դիտորդների նկատմամբ։

–Ոչ միայն ահաբեկում, այլև ֆիզիկական հարձակումներ։ Պայմանավորված ընտրախախտումների և հանցագործությունների մեծ թվով՝ ներառյալ ընտրողների ահաբեկումը, արձանագրությունների կեղծումը և քվեատուփերի լցոնման մասին բազմաթիվ հայտարարությունները, համարում ենք, որ այս հանրաքվեի արդյունքները չեն արտացոլում հայ քաղաքացիների կամքը և չպետք է համարվեն լեգիտիմ: Մենք շատ հիասթափված ենք, թե ինչպես անցկացվեցին նախընտրական քարոզչությունը և բուն հանրաքվեն: Հանրապետական կուսակցության վստահված անձանց և հանձնաժողովների ներկայացուցիչների կողմից շատ էին ահաբեկման դեպքերը,–նշել է Լենե Վեթելանդը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։