Լրահոս

24.11.2009 11:20


Ուսանողության աշխուժությունը ձևակա՞ն է

Ուսանողության աշխուժությունը ձևակա՞ն է

Վերջին  շրջանում հայ ուսանողների կողմից բավական աշխուժություն է նկատվում։ «7օր»-ը փորձել է պարզել, թե դա ինչով է պայմանավորված։ Մեզ հետ զրույցում Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ Գևորգ Էկուպեկյանն ասել է, որ այդ աշխուժությունն արհեստականորեն են ստեղծել։

-Մոտ մեկուկես ամիս առաջ, երբ «Սարգիս Տխրունի» ուսանողական միությունը սոցիոլոգիական հարցումներ էր իրականցրեց ուսանողների շրջանում, ոչ մի աշխուժություն էլ  չկար։ Երբ մամլո ասուլիսի ժամանակ հարց բարձրացվեց, թե  ուսխորհուրդները  ոչինչ չեն անում, նրանց մեջ միտք ծագեց աշխուժանալու և տարբեր հարցերի շուրջ՝ հակածխախոտային, հակաչգիտեմինչային, գործողություններ անել։ Այդ կերպ ուզում են ցույց տալ, թե ուսանողները աշխույժ են,-նշել է նա։

Խոսելով վերջին ժամանակներում ձևավորված ուսանողական տարբեր շարժումների ազդեցության մասին քաղաքականության վրա՝ Գևորգ Էկուպեկյանն ասել է, թե դրանք կարճ կյանք ունեն։

-Դրանք որոշակի ժամանակահատվածի համար օգտակար ինչ-որ շարժումներ են, որոնք ասենք  հետագայում ինչ-որ բաների չեն հանգեցնելու։ Դրանք դպրոցի մնան մի էտապ են, որը, կարծում եմ, կանցնի։ Քանի որ ուսխորհուրդների մեծ մասը փակ են, նկատի ունեմ այն, որ կոնկրետ խնդիրներ կան, վախեր կան, ասենք՝ հեռացման, այդ պատճառով ուսանողների աշծույժ մի հատվածը այդպես է իրեն դրսևորում։ Ցավոք սրտի, շատ թույլ ու փոքր են այդ շարժումները, հուժկու չեն. եթե հուժկու լինեին, ապա մեծ քաղաքական ազդեցություն կունենային, իսկ քանի որ փոքր են, կարող է այդպիսի ազդեցություն չունենալ,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը