Լրահոս

04.10.2010 09:43


Այցելություն Հադրութի շրջանի Տումի գյուղ

Այցելություն Հադրութի շրջանի Տումի գյուղ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նախօրեին այցելել է Հադրութի շրջանի Տումի գյուղ և մասնակցել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակը հավերժացնող վերջերս վերանորոգված հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:

Նախագահը նշել է, որ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացումը հանդիսանում է մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության կարևոր նախապայմաններից մեկը:

Նախագահի խոսքով' այն հանգամանքը, որ համալիրի վերանորոգումը կատարվել է ժողովրդի հանգանակության, պետական և հասարակական սեկտորների համատեղ ջանքերով, ցույց է տալիս հասարակության բոլոր հատվածների միակամությունն այս կարևոր հարցում:

Այնուհետև Բակո Սահակյանը հայրենիքի պաշտպանության գործում ակտիվ մասնակցություն ունեցած մի խումբ ազատամարտիկների հանձնել է պետական պարգևներ:

Միջոցառմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Այս խորագրի վերջին նյութերը