Աշխարհ

07.12.2015 09:55


Դամասկոսը մեղադրել է Թուրքիային Իրաքի ինքնիշխանությունը խախտելու համար

Դամասկոսը մեղադրել է Թուրքիային  Իրաքի ինքնիշխանությունը խախտելու համար

Սիրիան քննադատել է թուրք զիվորականների ներխուժումն Իրաք՝ անվանելով դա ինքնիշխանության խախտում։ Երկրի ԱԳՆ–ից հայտնել են, որ այդկերպ դրսևորվել է թուրքական կառավարության ապակառուցողական դիրքորոշումը։ Իր հերթին Անկարային բողոքի նոտա է հղել Իրաքը։ Բաղդադը սպառնացել էր ռազմական պատասխան տալ Թուրքիայի ներխուժմանը։

«Վեստիի» փոխանցմամբ՝ Իրաքի ԱԳՆ–ն կանչել է թուրք դեսպանին և պահանջել անհապաղ հեռացնել թուրք զինվորականներին իրաքյան տարածքից՝ կատարվածը որակելով «թշնամական գործողություն»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան ավելի քան հազար զինծառայողից բաղկացած գումարտակ է մտցրել իրաքյան Մոսուլի շրջան։ Թուրքական պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել էին, թե այդկերպ երկրի իշխանություններն ուզում էին իրաքյան քրդերի աշխարհազոր պատրաստել՝ «Իսլամական պետութան» դեմ կռվելու նպատակով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը