Օբամա. «Կոնգրեսը պետք է քվեարկի ԴԱԻՇ–ի դեմ ռազմական գործողությունների օգտին»
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Կոնգրեսին կողմ քվեարկել «Իսլամական պետության» դեմ ուժ կիրառելուն։ Այս մասին գրում է «ria.ru»–ն։
«Կան մի շարք բաներ, որոնք Կոնգրեսը կարող է իրագործել հենց այս պահին։ Եթե Կոնգրեսը, ինչպես և ես, կարծում է, որ մենք մասնակցում ենք ԻՊ դեմ պայքարին, պետք է կողմ քվեարկի այդ ահաբեկիչների դեմ ընթացող ռազմական գործողությունների շարունակությանը»,–ասել է Օբաման, որը նախօրեին Սպիտակ տան Օվալաձև սրահից ազգային անվտանգության հարցով դիմել էր ամերիկյան ժողովրդին։
Հայտնի է, որ ավելի վաղ Սիրիայում և Իրաքում ԻՊ դիրքերի ռմբակոծումներն ընթանում էին ԱՄՆ նախագահի կարգադրությամբ։
Օբաման նաև կոչ է արել Կոնգրեսին օրենք ընդունել, որն արգելում է զենք տրամադրել ծայրահեղականության մեջ կասկածվող անձանց, ինչպես նաև սահմանափակել հրաձիգ զենքերի վաճառքը։
«Դա ազգային անվտանգության հարց է»,–շեշտել է Օբաման։

7or.am