Կարծիք

07.12.2015 03:50


Մի ֆուռ թարս բուսնած խիար Գյումրիից

Մի ֆուռ թարս բուսնած խիար Գյումրիից

Բաղրամյան 26-ի շեֆին ջերմագին բարևներ գյումրեցիներից կամ մի ֆուռ թարս բուսնած խիար։

Գյումրիի բոլոր 82 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները՝
Այո – 16.846՝ 40.75%,
Ոչ – 21.595՝ 52.25%,
Անվավեր՝ 2.893՝ 7%:

***

Մի բան էլ գրեմ. Գյումրիի այն ընտրատեղամասերում, որտեղ «Այո»-ն «հաղթել» է, նամանավանդ՝ մեծ տարբերությամբ, այդ հանգամանքը այոիստների համար ոչ թե հպարտանալու թեմա է, այլ ամաչելու: Դա ցույց է տալիս, որ հենց այդքան ընտրատեղամասում տոտալ կամ մասամբ կեղծել են: Չի կարող նույն թաղամասի 4 ընտրատեղամասից, ասենք, 3–ում «Այո»-ն խայտառակ պարտություն կրի, ու հանկարծ մի ընտրատեղամասում խայտառակ կրի: Ստացվում է, որ մի թաղամասի 6 շենքի բնակիչները մի ուրիշ ձեւ «Այո» են, իսկ թաղամասի մնացած բնակիչները խայտառակ ձեւի զզվում են «Այո»-ից:

***

Հիմա հասկանում եք, չէ՞, թե ինչու են այս իշխանությունները մեռելոցների սիրահարներ. նրանք հարգանքի տուրք են մատուցում իրենց իրական էլեկտորատին:

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը