Լրահոս

24.11.2009 11:01

Իտալիայում Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է հայ-թուրքական և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացներին

Իտալիայում Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է հայ-թուրքական և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացներին

Նոյեմբերի 23-ին կարճատեւ աշխատանքային այցով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել էր  Իտալիա:

Հռոմում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իտալիայի  արտաքին գործերի  նախարար Ֆրանկո Ֆրատինիի հետ:

Բանակցությունների ընթացքում քննարվել են Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության տարբեր ուղղությունները, Եվրոպական հարեւանության քաղաքականության և Արեւելյան գործընկերություն ծրագրի շրջանակներում երկկողմ համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

Նախարար Ֆրատինին ողջունեց եւ Իտալիայի աջակցությունը հայտնեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Այս առումով նա նշեց, որ Իտալիայում մեծ գոհունակությամբ են ընդունել հայ-թուրքական արձանգրությունների ստորագրումը, եւ հույս հայտնեց, որ դրանք կվավերացվեն շուտափույթ կերպով, ինչը հնարավորություն կընձեռի բացել ընդհանուր սահմանը:

Նախարարներ Նալբանդյանն ու Ֆրատինին քննարկեցին Հայաստանի և Եվրոպական միության միջև մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգի դյուրացման հնարավորությունը' նշելով, որ այն կնպաստի հասարակությունների միջեւ շփումների ակտիվացմանը:

Իր իտալացի գործընկերոջ խնդրանքով Էդվարդ Նալաբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները, նախօրեին Մյունխենում Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահների հանդիպման արդյունքները:

Շնորհակալությամբ ընդունելով Երևան այցելելու Հայաստանի արտգործնախարարի հրավերը՝  Իտակիայի ԱԳՆ ղեկավարն վստահեցրեց, որ Հայաստան կայցելի 2010 թ. առաջին կեսին:

Հանդիպումից առաջ նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության  և Իտալական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև բարձր մակարդակի քաղաքական խորհրդատվությունների վերաբերյալ"  փոխըմբռնման հուշագիրը եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իտալական Հանրապետության կառավարության միջեւ տնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։