Լրահոս

06.12.2015 20:35


Հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայողի կողմից հետիոտնին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ

Հարուցվել  է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայողի կողմից հետիոտնին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայողի կողմից հետիոտնին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։

Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ՊՆ Երևանի կայազորի ռազմական ոստիկանության պայմանագրային զինծառայող, շարքային Լ.Սաֆարյանը 2015թ. դեկտեմբերի 5-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, իր վարած «BMW 520» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 50-րդ հասցեի դիմաց առկա ավտոճանապարհի հատվածում վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված անձին, որի արդյունքում վերջինիս անզգուշությամբ պատճառվել է մահ:

Դեպքի առթիվ հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վրաերթի ենթարկված անձի ինքնությունը, դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը