Աշխարհ

06.12.2015 18:36


Ասադ. «Սիրիան պատրաստ է համագործակցել Արևմուտքի հետ, եթե վերջինը լրջորեն է տրամադրված ԻՊ դեմ»

Ասադ. «Սիրիան պատրաստ է համագործակցել Արևմուտքի հետ, եթե վերջինը լրջորեն է տրամադրված ԻՊ դեմ»

Դամասկոսը պատրաստ է համագործակցել արևմտյան ցանկացած ներկայացուցչի հետ, որը լրջորեն է տրամադրված Սիրիայի ահաբեկչության դեմ պայքարում։ Այս մասին, «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, «The Sunday Times»–ի հետ հարցազրույցում ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։

«Եթե նրանք իսկապես լրջորեն են տրամադրված ահաբեկիչների դեմ պայքարում, մենք պատրաստ ենք համագործակցության և քաղաքական փոխգործակցության ցանկացած երկրի կամ կառավարության հետ։ Ծայրահեղականների դեմ պայքարում մենք ոչ թե արմատական, այլ պրագմատիկ դիրքորոշում ունենք»,–ասել է Ասադը։

Սիրիացի առաջնորդի խոսքերով՝ Եվրոպայի առանձին երկրներ Սիրիայի ահաբեկիչների «ինկուբատորներ» են դարձել։ Այդ երկրների կառավարություններին Ասադը կոչ է արել ավելի ակտիվ խոչընդոտել բնակչության արմատականացման գործընթացին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը