Աշխարհ

06.12.2015 16:30


«WikiLeaks». Թուրքիան նախապատրաստվում էր ՌԴ ինքնաթիռի գրոհին դեռ հոկտեմբերին (տեսանյութ)

«WikiLeaks». Թուրքիան նախապատրաստվում էր ՌԴ ինքնաթիռի գրոհին դեռ հոկտեմբերին (տեսանյութ)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդոողանն անձամբ է հրաման տվել Սիրիայում խոցել ՌԴ ինքնաթիռը։ Այս մասին, «lifenews»–ի փոխանցմամբ, հայտնում է «WikiLeaks»–ը՝ թուրք ազդեցիկ ինսայդեր Ֆուաթ Ավնիին հղումով։ Վերջինին տեղական Ջուլիան Ասանժ են անվանում։

Ընդ որում՝ թուրք առաջնորդը նման հանձնարարություն է տվել դեռ հոկտեմբերին։

Ավնիի խոսքերով՝ Թուրքիայի ներկայիս նախագահին ձեռնտու էր իր երկիրը ՌԴ հետ պատերազմի սահմանագծին դնելը, քանի որ համոզված էր, որ հաստատ պաշտպանվելու է ՆԱՏՕ–ի և G-20–ի կողմից։

Էրդողանին «անաստված» համարող Ավնին նրա պարտությունն է կանխատեսում առաջիկա ընտրություններում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը