Քաղաքական

06.12.2015 12:44

Րաֆֆի Հովհաննիսյանը պատռել է քվեաթերթիկը, Լևոն Տեր–Պետրոսյանն էլ կոչ է արել մասնակցել քվեարկությանը (տեսանյութ)

Րաֆֆի Հովհաննիսյանը պատռել է քվեաթերթիկը, Լևոն Տեր–Պետրոսյանն էլ կոչ է արել մասնակցել քվեարկությանը (տեսանյութ)

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մենակ է գնացել քվեարկության. քվեաթերթիկը լրացնելուց, ծրարի մեջ դնելուց հետո նա պատռել է այն երկու մասի և գցել քվեատուփի մեջ՝ ասելով՝ «Հանուն Հայաստանի Հանրապետության»: Այս մասին հայտնում է «tert.am»–ը։

Երևանի 9/11 ընտրատեղամասում էլ քվեարկել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը: Նա տեղամաս է գնացել իր թոռնիկի հետ:

Տեր–Պետրոսյանը քաղաքացիներին կոչ է արել գնալ և մասնակցել քվեարկությանը:

«Որքան իրական մարդ գա և քվեարկի, այնքան հանրաքվեի արդյունքներն ավելի օբյեկտիվ կլինեն»,-ասել է Տեր–Պետրոսյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։